Կստեղծվի ՀԵԿ գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ:


Զրուցակիցները քննարկել են մինչեւ 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաեւ շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր:


Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակներում կդիտարկվեն կոնցեսիոն պայմանագրի արդիականացման հնարավորությունները:


Այցի ընթացքում նախարարը եղել է նաեւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության լոկոմոտիվային դեպոյում եւ փոխադրումների կառավարման կենտրոնում, ծանոթացել դրանց տեխնոլոգիական հագեցվածությանը եւ գործունեությանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55631