Սիրիայում ձերբակալել են ալ-Բաղդադիի կնոջը

Թուրքիայի անվտանգության ուժերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջը, հայտնել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Նախօրեին հայտնի է դարձել թուրքերի կողմից ահաբեկչի քրոջ ձերբակալության մասին:


«Ալ-Բաղդադին ինքնասպանություն է գործել թունելում: Մենք նրա կնոջը Սիրիայում բռնել ենք: Այսօր ես այդ մասին առաջին անգամ եմ հայտարարում: Մենք նաև բռնել ենք նրա քրոջն ու նրա ամուսնուն», - հայտարարել է Էրդողանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55556