Թուրքիայի դատական իշխանությունները կորոշեն ալ Բաղդադիի քրոջ հետագա ճակատագիրը. Էրդողան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քույրը թուրքական միգրացիոն կենտրոնում է, նրա ճակատագիրը կորոշեն դատական իշխանությունները։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:


«Իրականացվում են իրավաբանական ընթացակարգեր։ Գործընթացը տեղի կունենա մեր օրենսդրությանը համապատասխան։ Մեր ծառայություններն իրականացրել են կալանավորումը, եւ այդ մարդն առայժմ կպահվի միգրացիոն կենտրոնում»,-նշել է նա։


Էրդողանը մանրամասներ չի ներկայացրել, թե արդյոք ալ Բաղդադիի քրոջ դատը տեղի կունենա Թուրքիայում՝ նշելով, որ բավականաչափ տեղեկացված չէ գործի իրավաբանական կողմի մասին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55499