Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի F-35-ի մատակարարումից:
«Երբ մենք գնում էինք C-400 զենիթահրթիռային համակարգերը, մենք ոչ ոքից թույլտվություն չէինք հարցնում, եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա մենք կգնենք դրանք»,-նշել է Թուրքիայի ղեկավարը:
«Եթե F-35-ի հարցը չլուծվի, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55467