ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրական կողմն և տուժողների ներկայացուցիչները առարկեցին միջնորդությունը:
Հիշեցնենք, Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: Նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55464