ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աշխատանքային այցով նոյեմբերի 4-5-ին կժամանի Հայաստան։
Վոլոդինը, մասնավորապես, Երևանում կվարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:
Խորհրդարանական վեհաժողովի հարթակներում պլանավորված են Պետդումայի խոսնակի երկկողմ հանդիպումներ:
Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը և այլք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55319