Հայաստանի կառավարությունն այսօր ընդունեց Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշումը:
Հիշեցնենք, Սարհատ Պետրոսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի օգոստոսին:
Ավելի վաղ նա դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու համար։ Facebook-ի իր էջում նա գրել էր, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Նա նաև նշել էր, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55248