Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրս բերումը թույլ տվեց Մոսկվային և դրա դաշնակից Դամասկոսին առանց խնդիրների մտնել այդ շրջաններ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ջոնատան Սպայերը:
Նա նշել է, որ Ասադին չի հաջողվելու արագ հետ բերել այդ տարածքները, քանի որ այնտեղ դեռևս բավականին ուժեղ ընդդիմադիր զինված խմբավորումներ են առկա:
Ըստ նրա, Սիրիայի հյուսիսում հաղթողներ են դուրս եկել Բաշար Ասադն ու Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով, Պուտինին հաջողվել է որոշակի իմաստով զսպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55073