Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգել։
Սա նշանակում է, որ Գագիկ Խաչատրյանը չի ազատվի անգամ 230 մլն դրամ գրավի դիմաց, որի միջնորդությունը ներկայացվել էր պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից:
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54886