Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Իդլիբ` այցելելով զինված ընդդիմության ջոկատների դեմ մարտնչող կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին:
Ասադը նշել է, որ «Իդլիբի ռազմաճակատը նույնքան կարևոր է, որքան մարտական գործողությունների մյուս հատվածները»:
Անդրադառնալով թուրքական ներխուժմանն Ասադը նշել է.
«Մեր տեսանկյունից Էրդողանը գող է: Նա գործարաններ է թալանել, «Իսլամական պետության» հետ համագործակցելով ցորեն ու նավթ էր գողանում, այժմ էլ սկսել է հող գողանալ»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54832