Մոսկվան Իրանի հետ համագործակցությամբ կարողացել է դառնալ գլխավոր դիվանագիտական ուժը սիրիական հակամարտությունում: ՌԴ են այցելելու ոչ միայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այլև իրանական հատուկ ծառայության՝ Քուդսի ղեկավար Քասեմ Սուլեյմանին, փոխանցում է Bloomberg:
Կրեմլն ամրապնդում է կապերը նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ:
Նշվում է, որ ՌԴ-ն, C-400 վաճառելով Թուրքիային, կարողացել է խորացնել ճեղքումը ՆԱՏՕ-ում:
Վլադիմիր Պուտինը շատ բան է արել Մերձավոր Արևելքում ՌԴ-ի հզորությունը վերականգնելու համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54800