Ադրբեջանը և Չինաստանը ռազմական համագործակցության ընդլայնմանն ուղղված փաստաթուղթ կստորագրեն:
Նման փաստաթղթի ստորագրման մասին նախնական պայմանավորվածությունը, որը կամրապնդի ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության համար իրավական հիմքը, ձեռք է բերվել Պեկինում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովի և Վեյ Ֆենհի հանդիպմանը:
«Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական ոլորտում համագործակցության, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ուղղություններում համագործակցության զարգացման հեռանկարները», - ընդգծում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարները փոխադարձ աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Չինաստանի տարածքային ամբողջականությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54753