Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի ասել է, բոլոր հաջորդ «անհրաժեշտ» քայլերը Սիրիայի հյուսիս-արեւելքում կձեռնարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:
«Մենք այդ գործընթացը կքննարկենք պարոն Պուտինի հետ եւ դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր»,- ասել է Էրդողանը Ստամբուլում միջոցառման ժամանակ։
Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Սոչիում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54670