Էրդողանը պատասխանատու է Սիրիայում գործողության հետանքների համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմության առջև մեծ պատասխանատվություն է կրում Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:


«Թուրքիայի նախագահը պատմության առջեւ վիթխարի պատասխանատվություն է կրում, եւ նա պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը:


Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիս-արեւելքում, անընդունելի է: Անհրաժեշտ է շարունակել մեր ջանքերը, ներգրավել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի գործողությունը դադարեցվի»,- նշել է պետքարտուղարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54515