Ոչ մի երկիր հետաքրքրված չէ քրդական հարցի կարգավորմամբ, Սիրիայում այսօրվա հակամարտությունը նույնպես չի լուծվելու հօգուտ իրենց: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Ալեքսեյ Օբրազցովը:
Նա նշել է, որ քրդական փոքրամասնությունների կարգավիճակը Մերձավոր Արևելքում տարբեր է՝ Թուրքիայում նրանց բացահայտ ճնշում են, Իրաքում նրանք կարողացել են քվազիպետություն ստեղծել:
Ըստ նրա, քրդական խնդրի լուծմամբ ոչ ոք հետաքրքրված չէ, բացի քրդերից: «Մերձավոր և Միջին Արևելքի ոչ մի երկրի, այդ թվում գերտերությունները, հետաքրքրված չեն քրդական հարցի լուծմամբ»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54366