Սիրիայի քրդերը, արաբները, հայերը և մյուս քրիստոնյաները պետք է միավորվեն և հակահարված տան ընդհանուր թշնամուն՝ Թուրքիային: Իսկ անհրաժեշտության դեպքում պատերազմը տեղափոխել Թուրքիայի տարածք: Այս մասին հայտարարել է փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:
Նա նշել է, որ Թուրքիան վաղուց է միջամտում Սիրիայի ներքին գործերին:
Ըստ նրա, Էրդողանը վաղուց է պատերազմում Սիրիայի դեմ և օկուպացրել է այդ երկրի տարածքները՝ Ալ-Բաբը, Իդլիբը և այլն:
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է Ջեբհատ ան-Նուսրային, որը պայքարում է ՌԴ-ի դեմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54279