ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Սիրիայի իրավիճակը քննարկել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ, հայտնել է Միլիի մամուլի ծառայությունը: Հստակեցվում է, որ նրանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի:
Քննարկվել է Սիրիայում «անվտանգության ոլորտի իրավիճակը»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ամսվա սկզբից սա Միլիի եւ Գյուլերի երկրորդ զրույցն է, երբ ամերիկացի գեներալը ստանձնեց ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54198