ՀՀ-ի դիվանագիտական մանևրն Ադրբեջանին դրդելու է ստատուս-քվոն փոխել պատերազմով

Որևէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են Արցախի իրավասության տակ: Դա կարգավիճակն է, Արցախի տարածքային ամբողջականության խնդիրն է: 94 թվականի համաձայնագիրն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ովքեր են հակամարտող կողմերը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


ՀՀ արտաքին կուրսը տարիներ շարունակ ղարաբաղյան հարցում որդեգրել է մի քաղաքականություն, որն, ի վերջո, կարող է իրավիճակը տանել փակուղի և Ադրբեջանին պատերազմ սկսելու քարթ-բլանշ տա:


Շավարշ Քոչարյանը շեշտում է, որ Արցախն է որոշելու իր կարգավիճակն ու տարածքների հարցը, սակայն Արցախն այսօր ներկայացված չէ բանակցային սեղանին՝ Արցախի փոխարեն դե-ֆակտո բանակցում է ՀՀ-ն: Դե-յուրե Ստեփանակերտի բանակցություններին մասնակցելու համար Բաքուն պետք է ճանաչի Արցախին, որպես բանակցությունների կողմ, այսինքն ճանաչի սուբյեկտայնությունը, սակայն Ադրբեջանը դա երբեք չի անելու:


Այս պարագայում Ստեփանակերտը տարիներ շարունակ հայտարարում է, որ Արցախի այսօրվա սահմանները քննարկման կամ վիճարկման ենթակա չեն՝ 12.000 քկմ կազմում է Արցախի Հանրապետության տարածքն ու անվտանգության գոտին: Ժամանակ առ ժամանակ Ստեփանակերտից հնչում են մեսիջներ, որ Արցախը նույնպես ունի օկուպացված տարածքներ Մարտակերտի շրջանում և այլն, անգամ խոսվում է Գետաշենի, Շահումյանի մասին, որոք գտնվում են Բաքվի օկուպացիայի տակ և նրանք դա հետ են պահանջում:


Սակայն բանակցություններում առկա չէ որևէ կետ այդ տարածքների մասին՝ բանակցություններն ընթանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների շուրջ, որտեղ հստակ կա խնդրի լուծման ալգորիթմ, որը ենթադրում է 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին, ուր պետք է վերադառնան նաև ադրբեջանցի փախստականները: Արցախի տարածքների մասին խոսք չկա, անգամ խոսք չկա հայ փախստականների մասին՝ կես միլիոն ադրբեջանահայերի, որոնք տեղահանվել են էթնիկ զտումների հետևանքով Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և այլ քաղաքներից:


Այս պարագայում ինչպե՞ս կարող է Արցախը, որին Բաքուն չի ճանաչում բանակցությունների կողմ, խոսել իր կարգավիճակի կամ սահմանների մասին, երբ Բաքվի հետ բանակցում է Երևանը և Մինսկի խումբը հենց ՀՀ-ից է պահանջելու կյանքի կոչել այն փաստաթուղթը, որի շուրջ տարվում են բանակցությունները:


Հայաստանը դիվանագիտական մանևր է անում՝ չցանկանալով գնալ զիջումների Ադրբեջանին և գնդակը տեղափոխում է Արցախի կիսադաշտ՝ նշելով, թե ՀՀ-ն հակամարտության կողմ չէ, հակամարտության կողմ են Արցախն ու Ադրբեջանը: Եվ որ Շավարշ Քոչարյանի հիշատակած 1994թ.-ի հրադադարի մասին համաձայնագրի տակ դրված է նաև Արցախի ներկայացուցչի ստորագրությունը, այսինքն հրադադարը եռակողմ է՝ ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ:


Սակայն դա հեռավոր 1994թ.-ին էր և դրանից հետո Ադրբեջանը դարձել է նավթագազային խոշոր խաղացող և հետաքրքիր է Արևմուտքի համար իր տրանսպորտային, էներգետիկ լոգիստիկայով և նավթագազային ռեսուրսներով, իսկ դա նույնպես ազդում է գեոպոլիտիկ, ռազմական ուժերի վրա և ղարաբաղյան բանակցություններում արդեն իսկ բարդ է լինելու հետ վերադարձնել Արցախը բանակցային սեղան, որպեսզի Իլհամ Ալիևը բանակցությունների մի սեղանի շուրջ նստի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:


Հայաստանի նոր իշխանություններն ամեն կերպ մանևրում են, որպեսզի չգնան մադրիդյան սկզբունքներով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ հողեր չզիջեն ադրբեջանական կողմին:


Սակայն դարձնել Արցախը բանակցային սեղան վերադարձնելը գերխնդիր նշանակում է որդեգրել կոշտ դիրքորոշում, ինչն էլ Ադրբեջանին ի վերջո ստիպելու է ստատուս-քվոյի փոփոխության գնալ ռազմական ուժով: Եթե հայկական կողմը որդեգրում է ոչ մի թիզ հող հակառակորդին սկզբունքը, ապա պետք է ակտիվորեն պատրաստվի լայնածավալ պատերազմի՝ պատրաստի թե՛ երկրի տնտեսությունը, թե՛ բանակն ու հասարակությունը, այլ ոչ թե քարոզի պացիֆիզմ և Արցախի ու ՀՀ-ի միջև արհեստական լարումներ մտցնի՝ հետապնդելով պատերազմի հերոսների ու Արցախի գեներալիտետին դարձնելով թիրախ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54195

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online