Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիա ներխուժումը՝ հայտարարելով, որ այդպիսով Թուրքիան կօգնի «Իսլամական պետությանը» խալիֆայությունը վերականգնելու հարցում:
«Թուրքիան միլիոնավոր մարդկանց հումանիտար ռիսկի է ենթարկում: Ընդ որում, Թուրքիան պատասխանատվություն կկրի միջազգային հանրության առջեւ՝ խալիֆայություն ստեղծելու հարցում «Իսլամական պետությանը» օգնելու համար»,- ասել է Մակրոնը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54170