Իսրայելում, Պետախ Տիկվա քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:
Նա նշեց, որ համապատասխան թույլտվությունը ստացվել է, մակետը՝ մշակվել: Հուշարձանը կպատրաստվի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Իսրայել:
«Մենք արդեն սկսել ենք դրամահավաք Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման, բացման համար»,- ասաց Ցինկերը:
Նշենք, որ պաշտոնապես Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել: Հիմնական պատճառը Թուրքիայի կողմից ճնշումն է, ինչպես նաև իսրեյալական որոշ խմբերի մտահոգությունը, որ պաշտոնապես ճանաչումը կվնասի Հոլոքստի ունիկալությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54147