Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի երկրորդ արտաքին առևտրային գործընկերը:
Այս մասին «Ստանդարտների կիրառում. համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Նիյազի Սաֆարովը:
Փոխնախարարի խոսքով՝ 2019 թվականի ութ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 30 տոկոսով և կազմել է մոտ 2,7 միլիարդ դոլար:
Սաֆարովը նաև հավելել է, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 28 տոկոսով՝ հասնելով 3,4 միլիարդ դոլար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54133