Տնտեսությունն աճում է, բայց կրկնվում է 2002-2008 թթ. պատմությունը. Արամյան

ՀՀ տնտեսական ցուցանիշները լավագույնն են Եվրասիական տնտեսական միությունում։ Այս մասին այսօր՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:


«Տարածաշրջանում մեր ցուցանիշներով մենք բարձրերից ենք, իսկ ԵԱՏՄ շրջանակում՝ լավագույնը։ Բայց ես մտահոգություններ եմ բարձրացրել տնտեսական կառուցվածքի մասով, որին մեր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի»,- ասաց Արամյանը։ Նախկին նախարարը ՀՀ նոր իշխանության ուշադրությունը հրավիրեց հատկապես դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների վրա։ Արամյանի խոսքով՝ դրամավարկային քաղաքականությունն այսօր հարմարվողականություն է դրսեւորում, ինչը սխալ է ու պրոբլեմատիկ:


Արամյանն ասաց, որ բանկային համակարգի միջոցով տնտեսություն մտնող գումարները գնում են հիմնականում տնային տնտեսություններ, ֆինանսավորվում է սպառումը եւ հիփոթեքային վարկավորումը, որը երկարաժամկետ սպառում է: «Այստեղ մենք ունենք տնտեսության կառուցվածքային խնդիր: Կարծես թե մենք հստակ քայլերով գնում ենք այն ուղղությամբ, ինչ-որ ունեցել ենք 2002-2008 թվականներին»,- ասաց Արամյանը՝ մտահոգություն հայտնելով արտահանելի հատվածի ներկա վիճակի վերաբերյալ։


Արամյանի խոսքով՝ պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք էապես նպաստում են բնակարանային շինարարությանը, պետք է վերաիմաստավորվեն:


«Այսօր այդ ոլորտում բում է տեղի ունենում: Մակրոտնտեսական ցուցանիշները դեռ չեն հասցրել դա իրենց մեջ ընդգրկել, նկատի ունեմ կապիտալ շինարարությունը եւ հատկապես բնակարանային շինարարությունը, բայց եթե դուք նայեք ձեր շրջապատում, կենտրոնում գրեթե բնակարաններ չեն մնացել, որոնք կառուցապատողները վաճառում են: Դա այդպես է, որովհետեւ մենք այսօրվա դրությամբ ունենք մեկ գործիք՝ եկամտային հարկի հետվերադարձի, որը խթանում է բնակարանաշինությանը: Եթե կառավարությունը վերաիմաստավորի բնակարանաշինությունը, հնարավոր է՝ հասարակության որոշ շերտերի մոտ դժգոհություն առաջանա, բայց դա ճիշտ քայլ է: Ես առաջարկում եմ՝ դրան տալ սոցիալական բնույթ: Ցանկացած գործիք, որ կիրառում ես, պետք է ունենա կա՛մ սոցիալական բաղադրիչ, կա՛մ տնտեսական:


Այդ երկուսը իրար հակասում են: Չի կարող լինել ե՛ւ նա, ե՛ւ նա: 2016-ին, երբ ներդրվեց այս գործիքը, նպատակն էր, որ այն լինի տնտեսական եւ որոշակի ժամանակ հետո կառավարությունը պետք է դուրս գար այդ ծրագրից: Երբ սկզբում ներդրվել է այդ գործիքը, եկամտային հարկի վերադարձը 600-700 մլն դրամ է կազմել: Այսօր այդ թիվը տասնապատկվել է, մոտենում է 8 մլրդ դրամի: Պետք է հաշվի առնենք, որ եւս 10 տարի պետք է ապրենք դրա հետ: Այս տեմպերով՝ հաջորդ տարի կտեսնենք 15-16 մլրդ դրամ»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ 55 մլն դրամի շեմը, որ դրված է այդ գործիքի հիմքում, շատ բարձր է:


«Կարճաժամկետ առումով մենք օժանդակում ենք մարդկանց, բայց երկարաժամկետ առումով խնդիր ենք ունենալու: Եթե դրան տալիս ենք սոցիալական բաղադրիչ, ապա այն պետք է համադրելի լինի «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին, այսինքն՝ շեմը պետք է նվազի, իսկ եթե տալիս ենք տնտեսական բաղադրիչ, ապա խթանում ենք ոչ արտահանելի հատվածը: Կառավարության այս քաղաքականության արդյունքում սկսել են ակտիվանալ կառուցապատողների առաջարկները: Ես առաջարկում եմ, որ մենք թիրախավորենք խիստ կարիքավորներին: Մենք միշտ հայտարարել ենք, որ տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի արտահանմանը, եւ դա ճիշտ է: Իսկ հիմա մենք խթանում ենք ոչ արտահանելի հատվածը, այսինքն՝ բնակարանաշինությունը»,- ասաց Արամյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54112

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel