Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նախագծերից մեկի ֆինանսավորումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը:
Նրա խոսքով, իրենք արդեն ստացել են բիզնես մոդել, փաստաթղթեր, որոնք պահանջել են «Զվարթնոցից», բայց քանի որ որոշ հարցեր են ծագել, այժմ րանք քննարկման փուլում են և վերջնական որոշում չկա.
«Դեռ չենք կողմնորոշվել», – ասաց Մելկիկյանը։
Նրա ներկայացմամբ, «Զվարթնոցը» ցանկանում է վերակառուցել տերմինալները, բացի դրանից, նրանք ունեն շրջանառու կապիտալի հետ կապված նախագիծ։
«ԵԱԶԲ–ն դիտարկում է երկու նախագծերը, բայց տերմինալի ֆինանսավորման վերաբերյալ առայժմ առաջարկ չի ստացել օդանավակայանից» ,- հավելեց նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54078