Բրիտանիան Թուրքիային կոչ է արել խուսափել Սիրիայում միակողմանի ռազմական գործողություններից

Բրիտանիան նախազգուշացրել է Թուրքիային խուսափել Սիրիայում միակողմանի ռազմական գործողություններից։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Էնդրյու Մերիսոնը:


«Թուրքիայի հետ միշտ պարզ է եղել, որ միակողմանի ռազմական գործողություններից հարկ է խուսափել, քանի որ դա ապակայունացնում է տարածաշրջանը եւ սպառնալիքի տակ դնում «Իսլամական պետության» պարտության ապահովմանն ուղղված ջանքերը»,- ասել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54036