Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկումներ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:


Այս մասին նա նշել է այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ WCIT համաժողովի ընթացքում քննարկմանը մասնակցելուց հետո: Նա շփվել է ինֆորմացիոն հովանավոր լրատվամիջոցների հետ: Հարցին՝ արդյոք աշխատանքներ տանո՞ւմ Է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, դրական պատասխան է տվել:


«Միշտ անում եմ դա: Ես Սպիտակ տանը քննարկումներ եմ ունենում այդ հարցով: Նախագահի հետ մասնավոր խոսակցություն չեմ ունեցել, բայց այդ մասին խոսել եմ խորհրդականների հետ: Դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվի»,- ասել է նա:


Այսօր Քարդաշյանը մասնակցել է WCIT համաժողվի «Գաղափարների շուկա» քննարկմանը: Նա ներկայացրել է՝ ինչպես է օգտվում սոցցանցերից՝ իր բիզնեսը զարգացնելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54008