Թշնամիները չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրանի և Իրաքի միջև. Խամենեի

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ:


«Իրաքը եւ Իրանը երկու ժողովուրդ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց են շաղկապված Աստծո հավատով, իմամ Հուսեյնի եւ մարգարեի սերնդի նկատմամբ սիրով: Այդ միությունը օրեցօր ավելի կուժեղանա: Թշնամիները ձգտում են երկպառակություն սերմանել, բայց նրանք չկարողացան դա անել: Նրանց դավադրությունն արդյունք չի ունենա»,- ասված Է Խամենեիի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53954