Թուրքիայում ընդդիմադիր տրամադրությունների աճին նպաստում է տնտեսական ճգնաժամը, որը չեն կարողանում հաղթահարել իշխանությունները: Թուրքական հասարակությունում ամուր է այն կարծիքը, որ ճգնաժամի պատճառն երկրի արտաքին քաղաքականությունն է, մասնավորապես Թուրքիայի ակտիվությունը սիրիական հակամարտությունում: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը:
Ըստ նրա, վերոնշյալը կարող է հանգեցնել անկանխատեսելի իրադարձությունների, որտեղ կարող են դերակատարում ունենալ նաև զինվորականները:
Նա նշել է, որ թուրքական ղեկավարությունը կարող է դիմել նոր արկածախնդրությունները, ինչն էլ կհանգեցնի ազգայնական և կրոնական տրամադրությունների ամրապնդմանը թուրքական հասարակությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53704