Թուրքիայի հարավում պայթել է ոստիկանական ավտոբուս

Թուրքիայի Ադանա նահանգում ոստիկանական ավտոբուսի վրա հարձակման ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է Անոդոլու գործակալությունը:


Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Յուրեգիր շրջանում: Պայթուցիկ սարքը գործարկվել է ոստիկանական ավտոբուսի անցնելու ժամանակ: Պայթյունի ալիքը հարվածել է նաեւ կողքի ավտոմեքենային:


Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածների թիվը չի հստակեցվում, սակայն նշվում է, որ ստացած վնասվածքները նրանց կյանքին վտանգ չեն սպառնում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53367