Թեհրանը կոչ է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռուհանին հանդես է եկել կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Ռուհանին:
Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել ենք Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53217