Կառավարությունը քննարկում է ադրբեջանցի 2 դիվերսանտի փոխանակման հարցը 2 հայ գերիների հետ

ՀՀ կառավարությունը տեղյակ է և քննարկում է այդ հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։


Նրա խոսքով, հարցը շատ նուրբ է.


«Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք», - ասաց նա։


Նշենք, փոխանակման պատրաստակամության մասին հաղորդագրություն նախօրեին տարածել էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Նշվում էր, որ փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը համապատասխան միջազգային կառույցներին ուղարկվել է սեպտեմբերի 11-ին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53094