Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չի մեկնաբանել տեղեկությունը: Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ ասել է, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել:
Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երեւան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ:
Ավելի վաղ սույն գործի անջատված մասով որպես վկա հարցաքննվել էին Սերժ Սարգսյանը,Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53050