Իրանի ներգրավվածության աստիճանը Սիրիայի հարցերում չի փոխվելու չնայած ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին, քանի որ Իրանի համար շատ կարևոր է սիրիական ուղղությունը: Այդ մասին հայտարարել է արևելագետ Իրինա Ֆյոդորովան:
Ըստ նրա, ԱՄՆ-ի ճնշումներին զուգահեռ, Իրանի ղեկավարության վրա ճնշումներ են գործադրում նաև Իրանի ներսում՝հասարակությունը բողոքում է, թե ինչու ներքին խնդիրների լուծման փոխարեն գումարներ են տրամադրվում Սիրիային:
Նա հավեվել է, որ Սիրիան շատ կարևոր է Թեհրանի համար և Ասադը Մերձավոր Արևելքում Իրանի միակ դաշնակիցն է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52796