Անկարայում տեղի է ունենալու Էրդողան-Պուտին-Ռոհանի հանդիպումը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկուշաբթի օրը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումները, որտեղ սիրիական բանակը ռազմական գործողություններ էր իրականացրել: Բացի այդ՝ քննարկվելու է նաև Եփրատի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52783