Վերսկսվում է Քոչարյանի գործով դատավարությունը. դատարանի մոտ երկու ցույց է ընթանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվում է Մարտի 1-ի գործով դատաքննությունը, որով որպես մեղադրյալ է անցնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


Մայիսին Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։


Դատարանի մոտ միաժամանակ 2 ցույց է ընթանում․ մի կողմից, Քոչարյանի աջակիցներն են, որոնք պահանջում են ազատ արձակել 2-րդ նախագահին, այդ թվում, վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը։


Մյուս կողմից, Քոչարյանի հակառակորդներն են, որոնք պահանջում են ազատ չարձակել նրան։


Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Սեպտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր 2-րդ նախագահի պաշտպանների դիմումը՝ հակասահմանադրական ճանաչելով քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։ Պաշտպանները դրա հիման վրա պահանջում են դադարեցնել Քոչարյանի հետապնդումը։


Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցողների թվում են ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52709