Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համոզմունքը հայտնեց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Նա նշեց, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև մենք իրավական պետություն ենք.
«Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը: Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է»,- ասաց Փաշինյանը:
Նա համոզված է, որ եթե այսօր ապօրինի ձևով փակեն հանքը, ապա մյուս օրը ապօրինի ձևով կփակեն լրատվամիջոցը, և այդպես շարունակ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52674