Ռոհանին մեկնաբանել է Բոլթոնի պաշտոնաթողությունը

ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին:


«Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն է և դիմադրությունը: Ամերիկացիները պետք է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չէ: Ռազմամոլները պետք է հեռանան»,- ասել է Ռոհանին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52637