Թուրքիան գլուխ չի հանի սիրիացի փախստականների նոր ալիքից․ Էրդողան

Թուրքիան գլուխ չի հանի հյուսիսային Սիրիայից փախստականների նոր ալիքից։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով հնարավորինս կարճ ժամանակում ստեղծել «անվտանգության գոտի»:


«Մենք ընդունում ենք մոտ 5 միլիոն արտասահմանցիների, որոնցից 3,6 միլիոնը սիրիացիներ են: Մեր երկիրը չի կարող գլուխ հանել Սիրիայից միգրացիայի նոր ալիքից»,- ասել է Էրդողանը։


Նրա խոսքերով, Սիրիայի հյուսիս-արեւելքում «անվտանգության գոտու» ստեղծումը անհետաձգելի հարց է, որը «կհեշտացնի ահաբեկչության դեմ պատերազմը եւ կօգնի հաղթահարել անօրինական միգրացիան»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52609