Թուրքական իշխանությունների նոր թիրախ են դարձել գրքերը

Թուրքիայի իշխանությունները հետապնդում են հեղինակներին եւ հրատարակիչներին՝ կառավարության կողմից վերջին 3 տարում հարյուր հազարավոր գրքեր ոչնչացնելու հաղորդագրությունների ֆոնին:


Մեհմեդ Սաբունկուի եւ Kaynak հրատարակչության դեմ մեղադրանքների պատճառ է դարձել նոր գիրքը, որում ասվում է Օսմանյան կայսրության շրջանում մանկապղծության տարածվածության մասին:

«Նման սպառնալիքները արդարացի չեն: Դա վատ է ինչպես հրատարակչի համար, այնպես էլ խոսքի ազատության տեսանկյունից»,- ասել է նա:

Մայիսին գրքի հեղինակն ու իր հրատարակիչը ձերբակալվել էին այն բանից հետո, երբ հեղինակի վեպից հատվածներ էին հրապարակվել սոցցանցերում եւ վրդովմունք առաջացրել՝ կապված երեխաների նկատմամբ սեռական բռնության նկարագրության հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52607