Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում:


«Անցած գիշեր ես  տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն։ Ես կտրականապես դեմ էի նրա շատ առաջարկներին, ինչպես և շատերը վարչակազմում և խնդրեցի նրան հեռանալ, ինչը և նա արեց այսօր առավոտյան», -  գրել է Թրամփը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կնշանակվի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդատու:


Թրմափը նաև շնորհակալություն է հայտնել Բոլթոնին ծառայության համար:


Բոլթոնը թվով երրորդ հրաժարական տվող ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականն է:



....I asked John for his resignation, which was given to me this morning. I thank John very much for his service. I will be naming a new National Security Advisor next week.


— Donald J. Trump (@realDonaldTrump) September 10, 2019


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52596