Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլին մտադիր է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել այն բանից հետո, երբ կազատվի բանտից: Այդ մասին ասել է նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին:
Մերաբիշվիլին վանդակաճաղերի հետեւում է գտնվում 2013 թվականից՝ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Նա պատիժ է կրում մի քանի քրեական գործերով:
Մերաբիշվիլին պետք է ազատ արձակվի 2020 թվականի փետրվարին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52499