Ադրբեջանում անցկացվող «TurAz Qartalı - 2019» թռիչքամարտավարական զորավարժությունների ընթացքում մարտական թռիչքներ են իրականացվում:
Զորավարժությունների ընթացքում կատարվում են երկու երկրների ավիացիոն միջոցների համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման հնարավորությունների ուսումնասիրման, որոնողափրկարարական միջոցառումների իրականացման, օդային հարվածներով ցամաքային թիրախների ոչնչացման, ինչպես նաև այլ առաջադրանքներ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը:
Պակիստանի Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները զորավարժություններին մասնակցում են դիտորդի կարգավիճակում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52386