G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձը կարող է նոր հեռանկարներ բացել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին, մեկնաբանելով G7 գագաթնաժողովի արդյունքները, ասել է Եվրոպայում հեռանկարային վերլուծության և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմանուել Դյուպուին:
Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գագաթնաժողովին նախաշեմին մի քանի հանդիպումների ընթացքում անդրադարձել է G7- ի կազմ Ռուսաստանի վերադառնալու թեմային:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, իսկ այնուհետև Փարիզում դեսպանների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը անդրադարձել է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունում Ռուսաստանի դերակատարության հարցին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52168