Եթե եվրոպական կողմն իրականացնի Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ), Իրանը կարող է հրաժարվել միջուկային գործարքի իր պարտավորությունների դադարեցման երրորդ քայլից, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Եվրոպացիների հետ Իրանի բանակցությունները շարունակվում են: Միեւնույն ժամանակ մենք առաջարկ ենք ուղղել միջուկային պարտավորությունների դադարեցման երրորդ քայլի վերաբերյալ: Մենք գտնվում ենք որոշումը կայացնելու եզրափակիչ փուլում»,-ասել է Զարիֆը:
«Եթե Եվրոպան մինչեւ սեպտեմբերի 5-ը չձեռնարկի անհրաժեշտ քայլերը, ապա, համաձայն մայիսի 7-ին ընդունված որոշման, Իրանը ուղերձ կհղի նրանց ՀԳՀԾ-ի իր պարտավորությունների դադարեցման երրորդ քայլն իրագործելու մեկնարկի մասին»,- նշել է Զարիֆը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52090