Փաշինյանը պատասխանել է, թե ինչո՞ւ է ՀՀ-ն այդքան կարևորում ՌԴ հետ հարաբերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին, որում անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:


Պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ թավշյա հեղափոխությունից հետո և արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Փաշինյանն արձագանքել է, թե հարցի ձեւակերպան այդ ձեւը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։


«Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, եւ մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարեւոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան եւ բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որեւէ մեկին, որքան որեւէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի»,- նշել է նա:


Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է միաժամանակ լինել ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ե՛ւ պաշտպանել արեւմտյան արժեքները, ինչպես ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը։ Նիկոլ Փաշինյանը հարցադրում է արել՝ ինչո՞ւ ենք մենք այդքան կարեւորություն տալիս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետեւ մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում։ Այս փաստը շատ կարեւոր է։


«Մենք որեւէ հետամնաց երկրի միջամտությունը չենք հայցել, այլ Ռուսաստանինը: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետեւ այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։ Ի՞նչ է արել Պետրոս Մեծը։ Ինչո՞ւ էր նա երիտասարդներին ուղարկում Եվրոպա կրթություն ստանալու։ Ինչո՞ւ էր նա որդեգրել եվրոպական արժեքները։ Ինչո՞ւ նա երիտասարդներ չուղարկեց այլ տեղեր։ Ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները եւ ռուսական արժեքները։ Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է, այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որեւէ հակասություն չկա Ռուսաստանի եւ արեւմտյան արժեքների մեջ․ փաստն այն է, որ նույն Եվրոպայում իրերը չունեն նույն հասկացումը․ Լեհաստանն ունի իր ուրույն մոտեցումը եվրոպական արժեքներին, Ֆրանսիան՝ իր ուրույնը, Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկում Բրեքսիտին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս նույն եվրոպական արժեքները հենց միայն եվրոպական արժեքներ չեն․ դրանք նաեւ մերն են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք նույնպես մեր մեծ բաժինն ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն անչափելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական այսժամանակյա իրականության վրա։ Ինձ համար եվրոպական արժեքները մեր արժեքներն են, ինչպես Ֆրանսիայի համար, Մեծ Բրիտանիայի համար, Ռուսաստանի համար, որովհետեւ մենք դրանք ստեղծել ենք միասին։ Ուրեմն, մեր նպատակը եվրոպական արժեքները Հայաստանում իրացնելը չէ, այլ իրացնել մեր արժեքները, որ մենք մշակել ենք եւ խառնել նույն եվրոպական կաթսայի մեջ՝ ծնունդ տալու մեկ ամբողջի»,- ասել է Փաշինյանը։


Նրա խոսքով, դրանք մեր արժեքներն են, եւ 2018-ի հեղափոխությունը դրա լավագույն ապացույցն է։


«Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք իրականացրինք Եվրոպայի ամենաժողովրդական հեղափոխությունը։ Որովհետեւ ժողովրդավարությունը մեր մեր գենետիկ արժեքն է։ Հայաստանի Առաջին Հանրապետության կանայք արդեն ունեին ընտրելու իրավունք, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներում կանայք զուրկ էին դրանից։ Նույն Եվրոպայի սրտում կանայք չունեին այդ իրավունքը ընդհուպ 60-ական թվականներ։ Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ մենք ենք արտահանել այդ արժեքը Եվրոպա»,- հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52082

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online