ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել այցելությունը Լեհաստան: Այդ մասին հաղոդել Է Bloomberg-ը:
Հիշեցնենք, Թրամփը Վարշավայում պետք է մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկրնարկին նվիրված հիշատակի միջոցառումներին: Սակայն նրա փոխարեն Լեհաստան կմեկնի փոխնախագահ Մայք Փենսը:
Թրամփը որոշել է երկրում մնալ Ֆլորիդայի նահանգին մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Ըստ օդերեւութաբանների գնահատականի՝ փոթորիկն ԱՄՆ-ի արեւելյան ափ կխուժի սեպտեմբերի 2-ին, քամու արագությունը կարող Է գերազացել ժամում 200 կիլոմետրը:
Նախագահ Թրամփը խոստացել Է, որ Լեհաստան կայցելի «մոտ ապագայում», բայց հիմա նա պետք է մնա տանը, որպեսզի համոզվի, որ դաշնային կառավարության բոլոր միջոցները կենտրոնացված են վերահաս փոթորկի դեմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51983