Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որով սեպտեմբերի 1-ից կանանց համար ամուսնության նվազագույն տարիքային շեմը 17 տարեկանից դառնում է 18 տարեկան: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայումս երկրում տղամարդիկ կարող են ամուսնանալ 18 տարեկանից, իսկ կանայք՝ 17: Դեռ ապրիլին նախագահը բարձրացրեց կանանց ամուսնության համար նախատեսվող շեմը մեկ տարով:
Ընդ որում, բացառիկ դեպքերում ու հարգելի պատճառներով (հղիություն, ծննդաբերություն և այլն) հնարավոր է ամուսնանալ, եթե տարիքային շեմը ցածր է, բայց այն ավելի ցածր չպետք է լինի, քան մեկ տարի:
Նշենք, որ վաղ ամուսնությունների խնդիրը բավականին սուր է Ուզբեկստանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51958