2021թ. մարտին «Գորե-Յասկ» նավթամուղի կառուցման ավարտից հետո Իրանը կկարողանա նավթ արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է Petroleum Engineering and Development Company ընկերության ղեկավար Թուրաջ Դեհանին:
Նրա խոսքով՝ ծրագրի արժեքը կազմում է 2 մլրդ դոլար, որից 500-600 մլն դոլարը ծախսվել է խողովակների մատակարարման համար:
Դեհանին հավելել է, որ 1000 կմ-անոց նավթամուղի կառուցման ավարտից հետո նավթը ծովային ճանապարհի փոխարեն կարտահանվի ցամաքային ճանապարհով: Նրա խոսքով՝ «Գորե-Յասկ» նավթամուղի անցումային հնարավորությունը կազմում է օրական մոտ 1 մլն բարել նավթ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51347