Փորձագետ. Թուրքական արտաքին քաղաքականության հիմքում չլուծված քրդական հարցն է

Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում որոշում է մի քանի գործոն:


Առաջինը՝ Էրդողանի կուսակցության իշխանության օրոք, հատկապես երբ ԱԳ նախարար էր Դավութօղլուն, նոր օսմանական քաղաքականությունը գերիշխող էր Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Փորձ էր արվում անգամ միավորել թյուրքական հանրապետությունները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Իքբալ Դյուրրեն:


Նա նշել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում այժմ ընկած է քրդական հարցը: Ըստ նրա, Թուրքիան զգուշանում է, որ քրդերը՝ամերիկացիների աջակցությամբ ինքնավարություն կստանան Սիրիայի հյուսիսում, որը ապագայում կարող է միավորվել Իրաքյան Քրդստանի հետ:


Փորձագետը հավելել է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51301