Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»-ի համահիմնադիրն ու «Էլլիփս Ջի Էյ»-ի գլխավոր հաշվապահը

Նախօրեին ձերբակալվել են մայրաքաղաքում լուսացույցների տեղադրումն ու սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն ու «Էլլիփս Ջի Էյ» ընկերության գլխավոր հաշվապահը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:


Հիշեցնենք, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51300