Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային: Այս մասին հայտարարել է իրանական National Gas Company ընկերության ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:
«Կասպից ծովի արեւելքից արեւմուտք գազատարի կառուցումը կարող է լուջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային: Իրանը դեմ է այդ կառուցմանը»,- հայտարարել է Նամդարին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:
Նա հիշեցրել է, որ Իրանը հարեւաններին առաջարկել է համաշխարհային շուկա գազ մատակարարելու համար օգտվել իր ենթակառուցվածքից՝ գազատարներից եւ տերմինալներից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51223